Երվանդաշատ

YERRA համայնք

Խնամվող ծառի գինը սկսած: 40000 ֏

Ծրագրի տևողությունը: 25 տարի

Ներդրումների եկամտաբերություն (ROI) 14.2-18.2%

Բոլոր ծառերը - 4200
Վաճառված ծառեր - 63
Ներդրման արժեք
Տարեկան միջին եկամուտ
0%
Ընդհանուր տարիների եկամուտ
0%

Ծառի արժեքի աճի հաշվիչ

Արժեքի տարեկան տոկոսային աճ 0%

Ավելացնել ծառ զամբյուղում

Սեղմելով ծառի վրա՝ դուք կարող եք տեսնել QR կոդը, որը կտրամադրի ամբողջական տեղեկատվություն ծառի մասին, ինչպես նաև կավելացնի այն զամբյուղում

Կարևոր է նշել

Ինչ են ստանում հաճախորդները ծառի գնի դիմաց

1. Ծառի պարարտացում, բուժում, ջրում, մելորացում,
2. Գյուղատնտեսի խորհրդատվություն.
3. Բերքահավաքի կազմակերպում.
4. Բերքի իրացում.
5. Ծառի խնամք և գյուղատնտեսական անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացում

Տարածաշրջանի տեսարժան վայրեր

Բացահայտեք տարածքի շուրջը գտնվող մշակութային տեսարժան վայրերը

Մեծամորի հնագիտական արգելոց-թանգարան
Մեծամորի հնագիտական արգելոց-թանգարան

բրոնզի դարի բնակավայր և հնագիտական գտածոների թանգարան:... ...

Շահումյանի լիճ
Շահումյանի լիճ

Բնության հանգստի և թռչնադիտարկման վայր... ...

Արմավիրի հնավայր
Արմավիրի հնավայր

Հայաստանի վաղ մայրաքաղաք, հնագիտական պարսպներ ու ամրոցների մնացորդներով։... ...

Երվանդաշատի նուշի այգիներ
Արմավիրի մարզի բերրի հողերի վրա՝ Երվանդաշատի՝ ՅԵՐՐԱ ժամանակակից համայնքում, ստեղծվել է տարածաշրջանի ամենախոշոր և ժամանակակից նուշի այգիներից մեկը։ Այն հիմնադրվել է 2024 թվականին և զբաղեցնում է շուրջ 300 հեկտար տարածք, որտեղ տնկված է ավելի քան 100 000 իսպանական նուշի ծառ։
Այս այգին ստեղծվել է որպես երկարաժամկետ գյուղատնտեսական ներդրումային նախագիծ՝ համադրելով ժամանակակից այգեգործական տեխնոլոգիաները, կայուն գյուղատնտեսությունը և ներդրողների համար իրական բնական ակտիվների սեփականատեր դառնալու հնարավորությունը։

Հողային և բնական պայմաններ
Երվանդաշատը գտնվում է Հայաստանի ամենաբարենպաստ գյուղատնտեսական գոտիներից մեկում։ Տարածքի հողերը դասվում են ալյուվիալ-մարգագետնային և սևահողային տիպերի, որոնք առանձնանում են.

  • բարձր բերրիությամբ
  • լավ ջրաթափանցելիությամբ
  • օրգանական նյութերի հարուստ պարունակությամբ

Այս հողերը հատկապես հարմար են նուշի աճեցման համար, քանի որ ապահովում են ծառերի արմատային համակարգի առողջ զարգացում և բարձր արտադրողականություն։ Տարածաշրջանի կլիման նույնպես նպաստավոր է նուշի այգիների համար։ Տարեկան արևոտ օրերի մեծ քանակը, մեղմ ձմեռները և երկարատև տաք ամառները ստեղծում են իդեալական պայմաններ ծառերի բնական աճի և պտղաբերության համար։

Ժամանակակից գյուղատնտեսական նախագիծ

ՅԵՐՐԱ-ի նուշի այգիները ստեղծվել են ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ.

  • հողի մասնագիտական ագրոտեխնիկական պատրաստում
  • կաթիլային ոռոգման համակարգ
  • ծառերի ճիշտ տնկման սխեմա
  • մշտական ագրոնոմիական վերահսկողություն

Ներդրումային ծրագիր

Ընդհանուր 300 հա այգիներում տնկված 100 000 ծառերից 10 000 հատը ներառվել են ներդրումային ծրագրում ՝ներկայացվել են վաճառքի GreenInvest.ai հարթակում: Յուրաքանչյուր ծառ հանդիսանում է իրական գյուղատնտեսական ակտիվ և գործող այգու մաս։ Ծառերի նոր սեփականատերերը ստանում են.

  • մասնակցություն բերքատվությանը
  • գյուղատնտեսական ակտիվի արժեքի աճից շահույթ
  • երկարաժամկետ բնական ներդրումային գործիք

Աճ և երկարաժամկետ արժեք

Նուշի ծառերը սկսում են բերք տալ տնկումից 3-4 տարի անց, 5-12 տարում սկսվում է ակտիվ բերքատվության շրջան , իսկ ամբողջ արտադրական ցիկլը շարունակվում 25 տարի ։ Այս ընթացքում ծառը ոչ միայն ապահովում է բերք, այլ նաև մեծացնում է իր արժեքը որպես գյուղատնտեսական ակտիվ։

Երվանդաշատ – Հողային բնութագիր
Հող

Բարձրություն՝ ծովի մակարդակից մոտ 1000-1200 մ

Տեղագրություն՝ հարթ - մեղմ թեքություն

Հասանելիություն՝ ճանապարհային լավ հասանելիություն, մոտ է ոռոգման ջրանցքներին

Հողի կազմը
Հողի տեսակը՝ ալյուվիալ-մարգագետնային և թեթև կավային

Կառուցվածք՝ կավահողից մինչև ավազահող

Օրգանական նյութ՝ միջին (կարելի է հարստացնել կոմպոստով)

Ջրահեռացում՝ լավ

Հողի խորություն՝ խորը (գերազանց է ծառերի արմատների համար)

pH: չեզոքից մինչև թույլ ալկալային (≈7.2–8.0)

Ջուր և ոռոգում
Մատակարարվում է արարատյան դաշտավայրի ոռոգման ցանցից

Ստորգետնյա ջրերը հասանելի են միջին խորության վրա

Հարմար է կաթիլային ոռոգման համակարգերի համար

Գյուղատնտեսական պիտանիություն
Նուշ, Ընկույզ, Ծիրան, Դեղձ, Խաղող

Կլիմայական պայմաններ
Կլիմա մայրցամաքային

Արևոտ օրեր 280–300/տարի

Ամառային ջերմաստիճանը +28-ից +36°C

Ձմեռային ջերմաստիճանը 2-ից –10°C

Տարեկան տեղումներ ~250–300 մմ

Սառնամանիքի վտանգ Ցածր-միջին (կառավարելի)

Պատկերասրահ